Հավաստի աղբյուրների փոխանցմամբ` առաջիկայում գյուղատնտեսության նախարարի թափուր պորտֆելը կհանձնվի նախկին նախարար Արթուր Խաչատրյանի առաջին տեղակալ Գառնիկ Պետրոսյանին։ Նկատենք, որ նա 20 տարուց ավելի գյուղատնտեսության նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, երկու անգամ` փոխնախարարի։ Ի դեպ, Գառնիկ Պետրոսյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին խոսակցությունները չհերքեցին նաև գործադիրին մոտ կանգնած մեր աղբյուրները, նշելով, որ հարցը քննարկվում է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ
25.10.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |